«Արմավիա». Մինչև օգոստոսի վերջ վաճառված են Հալեպ-Երևան չվերթի բոլոր տոմսերը
Ի՞նչ է քայլեր է ձեռնարկում «Արմավիա»-ն, որպեսզի օգնի սիրիահայերի վերադարձին հայրենիք: Ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ սիրահայերը Սփյուռքի նախարարության միջոցով նամակ են հղել ընկերությանը գնային քաղաքականությունը վերանայելու առնչությամբ և դեպի Սիրիա չվերթների թիվն ավելացման պահանջով:
Panorama.am-ի հարցերին ի պատասխան, «Արմավիա» ավիաընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան հայտնեց, որ նման նամակ ավիաընկերությունը չի ստացել:
Ավիաընկերության մամուլի քարտուղարի գրավոր պատասխանում նշված է, որ Հալեպ-Երևան ավիատոմսերի գնի բարձրացման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:
«Ավիաըկերության՝ որպես ազգային փոխադրողի նպատակն է օգնել հայրենակիցներին՝ ինքնաթիռ տրամադրել (այդ նպատակով հատուկ թանկ ինքնաթիռ է ձեռք բերվել), սպասարկել ուղևորներն և անվտանգ հասցնել ժամանման վայր: Ինչ վերաբերում է ավիատոմսերի վաճառքին, ապա դրանով զբաղվում են գործակալները Սիրիայում, հետևաբար բոլոր հարցերը կապված Հալեպ-Երևան-Հալեպ չվերթի տոմսերի գների և վաճառքի հետ չպետք է ուղղվեն «Արմավիա»-ին», - ասված է ընկերության պատասխանում:
Ընկերությունից հայտնեցին, որ մինչ օգոստոսի վերջ Հալեպ-Երևան չվերթի բոլոր տոմսերը վաճառված են, ու «հնարավոր է ոմանք շահարկում են հենց դա»:
«Արմավիայից» հայտնում են նաև, թե ավիաընկերությունը «իր անմիջական պարտավորություններից բացի այլ իրավունքներ և արտոնություններ չունի» և, որ նշյալ իրավիճակում պետք է գործեն հատուկ ծրագրեր, որոնք նման դեպքերում կիրառվում են:
Նախորդող հրապարակում`
Սիրիահայերը դիմել են «Արմավիա»-ին, սակայն որևէ պատասխան դեռ չեն ստացել
ՀԱԿ-ը ամոթալի է համարում «Արմավիա»-ի կողմից տոմսերի թանկացումը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա