Զ.Եգանյան. Միսակ Բալասանյանի առաջադրման հարցը դեռ չի քննարկվել
Միսակ Բալասանյանի` Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու թիվ 35 ընտրատարածքում առաջադրվելու կապակցությամբ ներկայումս որոշում չկա: Այս մասին, Panorama.am-ի հարցադրանն ի պատասխան ասաց Ս.Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանը:
Նշենք, այսօրվա մամուլում տեղեկատվություն կար այն մասին, որ թիվ 35-ի ազգաբնակչությանը Ս. Բալասանյանը հորդորել է չանհանգստանալ, թե նախընտրական շրջանում տրված խոստումները կյանքի չեն կոչվի և հարկ եղած դեպքում դիմել որդուն` Միսակին: Եվ հենց այս հանգամանքն էլ ենթադրել էր տվել, որ նշված ընտրատարածքում կայանալիք արտահերթ ընտրություններում պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Միսակ Բալասանյանը:
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի` գոյություն ունի պայմանավորվածություն ՀՀԿ-ԲՀԿ մակարդակում, համաձայն որի ԲՀԿ-ն թիվ 35-ում թեկնածու չի առաջադրի ու այդպիսով` հնարավորություն կընձեռի ՀՀԿ-ական Արման Սահակյանին անցնել խորհրդարան: