Տնտեսություն 09:00 14/02/2013

Արազափում գյուղացիները կանգնած են հողը կորցնելու վտանգի առաջ. Բանկը չի պատրաստվում զիջել տոկոսները

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Հայ-թուրքական սահմանից ընդամենը կես կիլոմետր հեռու գտնվող Արազափ գյուղի բնակիչները կանգնած են ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ. գյուղական վարկ են վերցրել, 2009-ին բերքը կարկուտն է տարել, հաջորդ տարի Արաքսն է ափերից դուրս եկել, բերքը փչացրել, անցած տարի ձմերուկը շատ էժան էր... 2-3 տարի մարման ժամկետով, տարեկան 19 տոկոս տոկոսադրույքով հին վարկերը մնացել են, ոմանք հները փակելու համար նոր վարկեր են վերցրել, տոկոսները կուտակվել են, գործը հասել է ԴԱՀԿ-ին ու դատարաններին:

Արազափում հիմա հակակարկտային կայան կա, սակայն ԴԱՀԿ պաշտոնական կայքէջում գյուղացու հողերը, որոնք պետք է օգնեին նրան ոտքի կանգնել, աճուրդի են հանված: ԴԱՀԿ-ում Արազափից 182 կատարողական թերթիկ կա: Գործում ներգրավել են ոչ միայն վարկառուները, այլև նրանց երաշխավոր կանգնած մարդիկ: ԴԱՀԿ-ի կողմից կալանք է դրված և վարկառուների, և երաշխավորների շարժական ու անշարժ ունեցվածքի վրա:

Արազափի գյուղապետ Մանվել Հարությունյանը Panorama.am-ին ասաց, որ իրենք անցած տարի դիմել են կառավարության ղեկավարին: «Ասեց, ձեր հարցի պատասխանը եսիմ որ կայքում կլինի, այդպես էլ ոչ մի բան չեղավ»,-նշեց գյուղապետը:

Գյուղնախարարությանը չեն դիմել. «Շատ թույլ նախարարություն է, ասեմ իմանաս, հարազատ ջան, աշխարհի ամենաթույլ նախարարությունը: Էդ հարցով չեմ դիմել իրենց, ուրիշ հարցերով եմ դիմել, հիմա որ վարչապետը չկարողացավ մի բան անել, գյուղնախարարությունն ի՞նչ պիտի անի»:

Գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վահագն Մարտիրոսյանի խոսքով, այստեղ անելիքը կառավարության է, օգնության որոշում պետք է կառավարությունը կայացնի: Հարցրեցինք, չի՞ պատրաստվում գյուղատնտեսության նախարարությունը միջնորդել օգնության համար:

«Այդ պարագայում պետք է տուժածներից հարցնեիք, դիմե՞լ են արդյոք գյուղնախարարությանը»,-ասաց Մարիտիրոսյանը, բացատրելով, որ ինքը «ընդհանուր հայտարարության» հիման վրա ոչինչ մեկնաբանել չի կարող, «եթե կա բողոք, ես կարող եմ ասել նախարարությունը դրան ընթացք տվե՞լ է, թե՞ ոչ»:

Մի քանի օր առաջ գյուղ գնացած ֆինանսների փոխնախար Վարդան Արամյանին էլ են գյուղացիները խնդիրը ներկայացրել:
«Գյուղի համար առաջին խնդիրը դա է: Սաղի հետ կռվել եմ, սաղի հետ թշնամի եմ դառել գյուղացիների համար»,-ասում է գյուղապետը, ում փոխանցմամբ, Արամյանն ասել է, վերցրել են, պետք է տան:

«Իրա ասածի մեջ էլ ճշտություն կա: Եթե մեկին ասեն մի տուր, սաղ աշխարհը, սաղ պետությունը վարկերի վրա նստած է, ոչ մեկ էլ չի տա էդ գումարը: Մենք էլ ասում ենք, չենք զլանա, ուղղակի մեզ ժամանակ տան, որ տոկոսը կանգնացնեն, դեմը գարուն է, կաշխատենք, կտանք էլի: Ես էլ եմ 5 մլն մուծել, աշխատել ենք, մուծել ենք: Իմ ձմերուկը չչորացավ, էն մարդունը չորացավ: Գյուղացու ապրանքը լատարիա է, լատարիան էլ եսիմ քանի տարին մեկ է շահում»,-ասում է գյուղապետն ու պատմում. «Ձմերուկը էս տարի լավ էր, արտակարգ էր, մենք ծախեցինք 30-40 դրամ, կլինգոր առանք, որ շուտ հելներ, թանկ ծախեինք, պարտքերը փակեինք: Մենք ծախինք պրծանք, ձմերուկը հելավ 100-150 դրամ: Սաղ աշխարհը մեր պես էր մտածել: Էդ էլ մեր բախտից, էդ էլ մեր սև բախտը, ասում են, կարկուտը ծեծած տեղն է ծեծում»:

«Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկի վարկային տնօրեն Հակոբ Անդրեասյանը Panorama.am-ին ասաց, որ այս պահին բանակցում են գյուղացիների հետ, անում են հնարավոր ամեն ինչ, բայց տոկոսները զիջելու մասին խոսք լինել չի կարող` մեկը չի, երկուսը չեն: Արազափցի 16 վարկառուի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, ունցած պարտքը մարելուց հետո, բանկը նոր վարկ կտրամադրի: Անդրեասյանը կարծում է, գյուղացիները կարող են իրար օգնել, մեկի վարկը փակել, նորից բանկից գումար վերցնել, այս անգամ ավելի երկար ժամկետով ու հնարավոր է նաև ավելի ցածր տոկոսադրույքով:

«20 հազար դոլարի է հասել պարտքը, որտեղից գտնեմ էդքան գումար»,-առաջարկին այսպես արձագանքեց գյուղացիներից մեկը:
«Հենա որ կարողանային փակեին, կմարեին էլի: Ո՞նց պիտի փակի գյուղացին»,-արձագանքեց գյուղապետը, նշելով, որ այս պահին վճարումների պահանջ է ներկայացնում նաև ԴԱՀԿ-ը: Պարտքը փակելու համար գյուղի տղամարդկանց մի մասը արտագնա աշխատանքի է մեկնել:

Բանկի վարկային տնօրենը նշում է, որ Արազափի հետ իրենք լավ համագործակցության պատմություն ունեն: «Կարկուտը մենակ էդ գյուղին չխփեց: Արազափ գյուղը դրանց շարքում ամենամեծ պոտենցիալ ունեցող գյուղն է»,-նշում է Անդրեասյանն ու ավելացնում, որ որոշ գյուղացիներ կտրականապես հրաժարվում են վճարել վարկերը: Նրա խոսքով, ինչ-որ մեկն այդ գյուղացիներին ասել է, թե չվճարելու դեպքում բանկը տոկոսները կզիջի: Բանկի ներկայացուցիչը հենց դրանով է պայմանավորում, որ ի տարբերություն կարկուտը խփած մյուս գյուղերի, պրոբլեմը մնաց միայն Արազափում:

Այս դիտարկման հետ համաձայն չէ Արազափի գյուղապետը: Նրա խոսքով, մյուս գյուղերին կառավարությունը օգնություն է ցուցաբերել: «Մեզ ոչ մի հատ փոխհատուցում չի եղել: Էդ տարի մենակ մեր մոտ է եղել: Կարկուտը չի գալիս ամբողջ աշխարհով մեկ, կարկուտը մի գյուղի վրա է գալիս, մի երակով, մի կողմը տալիս է, մի կողմը չի տալիս»,-ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե գյուղացիներին որոշ մարդիկ հորդորել են չվճարել վարկերը, ապա գյուղապետը դրանք հեքիաթներ է որակում:
«Ո՞ր բանկն է ինչ-որ բան զիջել, որ: Գյուղացին համաձայն է վճարելուն»,-նշում է գյուղապետը:

Բանկի վարկային տնօրեն Հակոբ Անդրեասյանը համոզված է, որ գյուղացիները կկարողանան դուրս գալ այս իրավիճակից: Բանկը այս խնդրին բախվել է 2004-ին, Ջանֆիդայում ավելի վատ էր վիճակը:
«Ես համոզված եմ, որ դուրս կգան այս իրավիճակից, նրանք աշխատող ժողովուրդ են, իրենք էլ են լավ հասկանում, որ իրենց անընդհատ գումար է պետք լինելու: Նրանց մեծ մասը մեր հավատարիմ հաճախորդներն են»,-ասաց Հ. Անդրեասյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}