Ադրբեջանի պետական դրոշը կրկին պատառոտվել է. փոխում են հինգերորդ անգամ
Ադրբեջանի գլխավոր դրոշը, որը տեղակայված է Բաքվի Դրոշի հրապարակում կրկին տուժել է ուժգին քամու պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Հաքինզ.ազ» կայքը:
Համացանցում հայտնվել է սիրողական տեսանյութ, որտեղ պատկերված է թե ինչպես պատառոտված դրոշը արագ իջեցվում է ձողից:
Հիշեցնենք, որ 2010 թվականի սեպտեմբերին տեղի էր ունեցել Ադրբեջանի դրոշի հրապարակի պաշտոնական արարողությունը, ինչի վրա երկրի պետական բյուջեից 35 միլիոն դոլար գումար էր ծախսվել, իսկ այնտեղ հսկայական դրոշ է տեղադրվել: Սակայն նախագծողները հաշվի չէին առել այն հանգամանքը, որ գտնվում է այնպիսի վայրում, որտեղ ուժեղ քամիներ են լինում, ինչի արդյունքն հսկայական դրոշ տեղադրելուց հետո 5 անգամ պատռվել է:
2010 թ-ի սեպտեմբերի 1-ին, տեղադրելուց ընդամենը երկու օր անց, 350 կիլոգրամանոց դրոշը ստիպված են եղել փոխել, քանի որ վնասվել էր ուժգին քամուց: Նույնը կրկնվել էր 2011 թ-ի ևս երկու անգամ:
2011 թ-ի փետրվարին ուժգին քամու պատճառով դրոշը որոշ ժամանակով իջեցվել էր, իսկ մոտակայքում գտվող բարձրահարկ շենքի բնակիչները տարհանվել, քանի որ մտավախություն կար, թե 220 տոննա կշռող մետաղյա ձողը ուժգին տատանումների պատճառով կարող է փլուզվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները