Հասարակություն 13:16 22/04/2013

Սահմանի կանայք. Անահիտն ու Բերդի ֆիրմային արջուկները` «Berd bears» (լուսանկարներ)

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

30-ամյա Անահիտ Բադալյանը մեկ որդի ունի, երկրորդ երեխան ունենալու մասին ամուսինները չեն համարձակվում մտածել: «Ամուսինս աշխատում է փրակարար ծառայությունում, նրա և իմ ստացած ամսեկան աշխատավարձը բավականացնում է, որպեսզի կարողանանք կոմունալ վճարումներ անել, տան վարձ վճարել և այնպես անել, որ մեր երեխան ունենա այն ամենը, ինչ պետք է ունենա երեխան նորմալ մանկություն ապրելու համար: Ես չեմ խոսում լավ ու պայծառ մանկության մասին», -ասում է Անահիտը` մտախոհ ու ամոթխած ժպտալով:

Անահիտն ապրում է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը և այժմ այստեղ խմբագրում է «Մենք ենք» ամսագիրը: Հասարակական ակտիվությունն արտահայտում է «Բերդի կանանց ռեսուրս կենտրոնի» գործունեության միջոցով, և դրա շրջանակներում բերդցի 30 կանանց համար աշխատատեղ է ստեղծել:

Անահիտի փոքր ընտանիքի կյանքը ճամպրուկային տրամադրությունների մեջ է անցնում. Բերդում ապրում են վարձակալած բնակարանում և գրեթե ամիսը մեկ տուն են փոխում: Մինչև վերջերս որոշել էին հիպոթեքով բնակարան գնել, այժմ արդեն որոշումը փոխել են. ամուսինների միասնական տարիքն անցել է այն պահանջվող տարիքից, որի դիմաց արտոնյալ վարկերով երիտասարդ ընտանքիներին բնակարաններ են տալիս: Եվ բացի այդ, նրանց երկուսի եկամուտը չի բավականացնում հայաստանյան հիպոթեքով բնակարան գնելու համար: Անկեղծանում է` ինչպես շատ ընտանիքներ, իր ընտանիքն էլ արտագաղթի եզրին է. ամուսինը շուտով արտագնա աշխատանքով կմեկնի Ռուսաստան:

«Առաջարկ է ստացել Ռուսաստանում և ստիպված պետք է գնա: Այսինքն` ես էլ չկարողացա խուսափել ու իմ ընտանիքն էլ է հայտնվելու միգրացիայի ճիրաններում: Չեմ կարող ասել` հետագայում ինչ կլինի: Ես Ռուսաստան չեմ սիրում, չեմ ուզում գնալ, իսկ ընտանիքն էլ մասնատված չի կարող լինել», -ասում է Անահիտը: Երիտասարդ կնոջ համար, որը կարծես ունի սեփական աշխատանքը ու հասարակական գորունեություն է ծավալում Բերդում, ամենաահավորը անկայունությունն է: «Չգիտես` ինչ է քեզ սպասում երկու տարի հետո ու դա կարող դեպրեսիա առաջացնել, սրտխառնոց», -նշում է նա:

Անահիտն իր հասարակական գործունեությունն սկսել է «Կաղնի» էկոլոգիական հկ-ից, այնուհետև աշխատել Իջևանի առաջին ատյանի դատարանում ու հետևել բոլոր զինվորական դատերին և մի օր էլ Խաղաղության կորպուսի կամավոր Ջոն Հարթի ու իր ամուսնու բարոյական աջակցությամբ ձեռնամուխ է եղել Բերդի կանանց ռեսուրս կենտրոնի բացմանը: Իրենց նպատակը մեկն է` սահմանամերձ բնակավայրերում ապրող կանանց օգնել, որպեսզի նրանք կայանան, աշխատանք ունենան ու ինքնահաստատվեն:

30-ամյա կնոջը նյարդայնացնելու աստիճան բարկացնում են գենդերային հավասարության մասին բարձրագոչ հայտարարությունները:
«Ի՞նչ գենդերային հավասարության մասին է խոսքը, երբ կնոջ ընտանիքում սկեսուրն է որոշում` ինչ ճաշ պետք է եփվի: Մի տուն, որտեղ չորս սերունդ է մեծանում, այդ կինը ի՞նչ ասելիք կամ անելիք պետք է ունենա, եթե նույնիսկ շատ գրագետ կին է», -ասում է ռեսուրս կենտրոնի ղեկավարը:

Նրա կարծիքով, կինը նախ պետք է աշխատանք ունենա, որպեսզի իրեն վստահ զգա, կայանա, իր մեջ թաքնված տաղանդը բացահայտի և կարողանա օգնել իր ընտանիքին: «Եթե այդ ամեն ինչից զուրկ է, չի կարող իր ընտանիքում կարծիք հայտնել, դրվածք փոխել», -ասում է նա:

Նրա և ռեսուրս կենտրոնի գործունեության շնորհիվ Բերդում այժմ 30 կին աշխատանք ունի: Անահիտն ասում է, որ աշխատող կանանց թիվն ավելին կլիներ, եթե հարկային քաղաքականությունն այդքան ծանր չլիներ:

Բերդի կանայք պատրաստում են Բերդի ֆիրմային ձեռագործ արջուկները` էկոլոգիապես մաքուր և «Berd bears» անվանումով ու արտահանում Հայաստանից դուրս: «Berd Bears»-ը պատրաստվում է քաղաքի կենտրոնում գտնվող շենքերից մեկի փոքր սենյակում. կանայք ձեռքով գործում են արջուկներին, դրանց զարդարում գեղեցիկ վերնահագուստներով:

Բերդի ֆիրմային արջուկները, որոնք էկոլոգիապես մաքուր արտադրանք են համարվում, Անահիտի խոսքով, այստեղ արհամարում են, իսկ դրսում գրկաբաց ընդունում: «Արջուկներն էկոլոգիապես մաքուր ապրանք են, դրա համար էլ այն դրսում շատ են նախընտրում: Այնտեղ գնահատվում է: Իսկ այստեղ եթե մարդը հացի խնդիր է լուծում, նրան հեչ հետաքրքիր չէ` դա չինական զիբիլ է, թե էկոլոգիապես մաքուր աշխատանք», -նկատում է Անահիտ Բադալյանը: Ասում է` հետաքրքիր է այս կանանց հետ աշխատելը. նրանց բոլորի խնդիրներն ու ուրախությունները մեկտեղվում են մի վայրում:

Այս շարքից. Սահմանի կանայք. «Երբ գնում էինք կռվի, չէինք մտածում, որ ապրելու ենք»

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}