«Qatar Airways» ավիաընկերությունը մուտք կգործի հայկական շուկա
Օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության հարցեր քննարկելու նպատակով հունիսին Հայաստան կայցելի Կատարի քաղավիացիայի պատվիրակությունը:
Նման պայմանավորվածություն ձեռք է բերվել այսօր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար, ՀՀ կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի ու շ ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Իբրահիմ Ա. Ռահման ալ- Մեղայիսիբիի հանդիպման ժամանակ (նստավայրը` Թեհրան): Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Ա. Գևորգյանը նշել է, որ աշխարհի առաջատարներից համարվող կատարական «Qatar Airways» ավիաընկերության մուտքը հայկական շուկա կնպաստի ուղևորափոխադրումների որակի և այս ոլորտում մրցակցության բարձրացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել երկու երկրներում դեսպանատների բացման հնարավորությանը և ընդգծել, որ այն կարող է նպաստել փոխգործակցության արդյունավետությանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացման, համագործակցության ընդլայնման հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա