Իրավունք 11:18 17/05/2013

Սերգեյ Բագրատյանը շարունակում է հերքել իրեն առնչվող քրեական գործի մասին լուրը

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Վայոց Ձորի նախկին մարզպետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սերգեյ Բագրատյանը շարունակում է հերքել իրեն վերաբերող քրեական գործի մասին լուրը, որի գոյությունը երեկ պաշտոնապես Հատուկ քննչական ծառայությունը հաստատեց:

Նշենք, որ երեկ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հաստատել է Վայոց Ձորի նախկին մարզպետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրեական գործի առկայությունը։ Մասնավորապես, լրատվամիջւոցի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործ է հարուցվել Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի, մարզի գյուղատնտեսության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանի և մարզի մի քանի համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ մասի 1-ին կետերով։ Քրեական գործը հարուցվել է 2013 թվականի մայիսի 2-ին՝ ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա: Ըստ ՀՔԾ-ից ստացված տեղեկատվության, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գորրծը ստացել է 03.05.2013թ. եւ քննության ներկա փուլում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ:

«Ես նորից հերքում եմ, իսկ մնացածը քննչական մարմինների հետ, խնդրում եմ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական գործիչը:

Բայց ՀՔԾ-ն հաստատել է, պարոն Բագրատյան:

ՀՔԾ-ն հաստատել է, ուրեմն ՀՔԾ-ից էլ ճշտեք, ես ի՞նչ մեղք ունեմ: Ես այդ քրեական գործին որևէ առնչություն չունեմ:

Փաստորեն Հատուկ քննչական ծառայությունը սխալ տեղեկություն է տարածե՞լ:

Եթե վաղը Ձեր վրա քրեական գործ հարուցեն, ես կարո՞ղ եմ Ձեզ հարցնել` ինչ մեղք ունեք (ծիծաղում է-հեղ.): Ես որևէ բան չեմ կարող ասել, ես միայն գիտեմ, որ ես այդ գործի հետ կապ չունեմ:

Պարոն Բագրատյան, հստակ նշվում է Ձեր անունը և անհասկանալի է Ձեր համառությունը, երբ պնդում եք, թե կապ չունեք:

Հազարավոր մարդկանց անուններ կարող է նշվել տարբեր քրեական գործերով, հետո պարզվում է, որ այդ մարդիկ կապ չունեն: Կարող է քրեական գործ կա, բայց ինձ հետ չի առնչվում:

Կարելի՞ է ասել, որ կա գործ հարուցված, բայց դուք չեք ընդունում Ձեզ մեղսագրվող հանցանք(ներ)ը:

Ես չգիտեմ` գործ կա՞, թե չկա, ես գիտեմ, որ նման գործի հետ առնչություն չունեմ:

Ձեզ կանչե՞լ են հարցաքննության:

Չէ, դրա իմաստը չկա չէ՞ որ չեն կանչում և նպատակահարմար չեն գտնում ինձ կանչելու, որովհետև եթե վերլուծեն, կտեսնեն, որ ես կապ չունեմ: Հետո` որ կանչեին հարցաքննության, դուք կիմանայիք այդ մասին:

Իսկ ովքե՞ր կապ ունեն:

Դա արդեն քննչական մարմինների գործն է:

Ավելի վաղ, երբ Բագրատյանին առնչվող քրեական գործի մասին լուրերը դեռ պաշտոնապես չէին հաստատվել, Panorama.am-ը դարձյալ խոսել էր ԲՀԿ-ական գործչի հետ, և նա դարձյալ հերքել էր` ասելով, որ դրանք «Գյուլնազ տատի հեքիաթներն են»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:22
Անամոթ. Ի՞նչ է կատարվում թիվ 157 դպրոցում
Նորք Մարաշ վարչական կենտրոնի թիվ 157 դպրոցում լարված իրավիճակ է առաջացել։ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ...
Աղբյուր` Panorama.am
15:09
Պեկինի մրցաշար. Խաչանովը պարտվեց Ալկարասին
Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել  Պեկինի ATP-500 մրցաշարի  կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը մրցել է աշխարհի 27-րդ...
Աղբյուր` Panorama.am
15:08
2018-2023 թվականներին: Հատկանշական է, որ գյուղատնտեսությունը կրճատվել է 16.2%-ով
Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է. «Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը ցուցաբերել է տպավորիչ աճ՝...
Աղբյուր` Panorama.am
14:47
Օմսկում տրամվայը դուրս է եկել գծերից
Օմսկում կրկեսի շենքի մոտակայքում տրամվայը դուրս է եկել գծերից։ Այս մասին  հայտնումեն ռուսական ԶԼՄ-ներն ու մանրամասնում, որ դրա հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Սա նիկոլի թվի սուպերկոռուպցիան է, այն էլ՝ Փաշինյանի հայրենի Իջևանում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Սուպերկոռուպցիան Նիկոլի թվին,Աղստևի հունին, Իջևանի դենդրոպարկին պատճառված միլիոնավոր...
Աղբյուր` Panorama.am
14:19
Նորք-Մարաշի մի քանի փողոցներում տևական ժամանակ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
14:00
Գողություն և գողության փորձ սուրճի սարքերից.
Արտաշատի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Երևանի բնակիչ երեք երիտասարդ «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով...
Աղբյուր` Panorama.am
13:55
Վրասստանի խորհրդարանի պատգամավորը Զուրաբիշվիլուն «խարդախ» է անվանել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ապակառուցողական ընդդիմության առաջնորդն է, որն օգտագործում է յուրաքանչյուր հարթակ և յուրաքանչյուր այց...
Աղբյուր` Panorama.am
13:42
Գեղասահորդներ Ակոպովան և Ռախմանինը խոսել են Հայաստան տեղափոխվելու ծրագրի մասին
Գեղասահորդուհիներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը հայտարարել են  Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականին միանալու իրենց ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Տիկին Լիդա. Չորս տարի է՝ ես արդարության ու արդարադատության ծարավ եմ
Արցախյան երրորդ պատերազմում անմահացած Արցախի հերոս  Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան գրում է. «4 տարի առաջ այս օրը ես...
Աղբյուր` Panorama.am
13:23
Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը  Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից այգում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՆԳՆ. Հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը
Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը։ Միջոցառման...
Աղբյուր` Panorama.am
13:00
Իրանը հայտարարում է, որ անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի հանցագործություն
Թեհրանն անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի ագրեսիվ գործողություն։ Իրանի իշխանությունները վերահսկում են իրավիճակը տարածաշրջանում՝ շիական...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ջիջի Հադիդը պոդիումով անցել է ինքնակպչունով պատրաստված մինի զգեստով
Սուպերմոդել Ջիջի Հադիդը սադրիչ տեսքով պոդիում է դուրս եկել։ Լուսանկարները հրապարակվել են Page Six կայքում։ Գազետա.ռու-ն գրում է, որ Ջիջի...
Աղբյուր` Panorama.am
12:20
Զելենսկին Ուկրաինայում խնդիրներ կունենա «հաղթական ծրագրի» ձախողման պատճառով
Զելենսկին Ուկրաինայում խնդիրներ կունենա «հաղթական ծրագրի» ձախողման պատճառով։ Այդ մասին գրում է «Strana.ua»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
12:06
Քաղաքագետ. Ինչու Փաշինյանը արհամարhեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
«Ինձ մոտ հարց է առաջացել, թե ինչու Փաշինյանը չմասնակցեց Բայդենի կազմակերպած հրաժեշտի ընդունելությանը՝ Նյու Յորքում: Ըստ ընդունված կարգի,...
Աղբյուր` Panorama.am
11:57
Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն, կան տուժածներ
Սեպտեմբերի 30-ին, ժամը 09:45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին...
Աղբյուր` Panorama.am
11:51
Գլխավոր դատախազություն. 2024 թ. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 314,6 մլն դրամ
«Մի քննարկման ժամանակ նախորդ տարի, երբ հարց հնչեցվեց, թե ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված որքա՞ն գումար է եկել պետական բյուջե,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է
«Մալյանական ֆիլմերը մեր ազգային ինքնության վկայագրերն են, որ խորհրդանշում են մեր ժողովրդի հարատևությունն ու անցել են ժամանակի քննությունը»
Աղբյուր` Panorama.am
11:31
Հայաստանի իշխանությունները մեզ առաջարկում են անասունի վարքագիծ. Գեղամ Ստեփանյան
Ինչ ճանապարհներով և որ կառույցների միջոցով պետք է առաջ տարվի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը և ինչ քայլեր են պետք դրա համար։ Ինչպիսին է...
Աղբյուր` Panorama.am
10:44
Ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝ երևանյան դատարկությունը. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ուզբեկստանը կստուգի ռուսախոս ուսանողների ծեծի մասին հաղորդագրությունները
Ուզբեկստանի երեխաների օմբուդսմեն Սուրայո Ռախմոնովան «ՌԻԱ նովոստի»-ին ասել է, որ կստուգի ռուսական լրատվամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Հոկտեմբերի 1-ին Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ավինյանը մեկնել է Հռոմ
Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կլինի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: Քաղաքապետարանից...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մայր տաճար հրավիրված նիկոլի ձեռամբ Արցախի 385 եկեղեցի,մնաց մահմեդական թշնամուն. Գևորգյան
«Բլոգնյուզ» կայի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Մայր տաճար հրավիրված նիկոլի ձեռամբ և ուղղակի միջնորդությամբ Արցախի 385...
Աղբյուր` Panorama.am
10:04
Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգային միջավայրի վրա. Աբրահամյան
«Մերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգային միջավայրի...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հրաչուհի Բասենցը՝ բեմից Եռաբլուր. Փնջերը ձերն են, տղաներ
Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանյան 16-րդ երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 28-ին ելույթ է ունեցել  Նյուրնբերգի և Դրեզդենի...
Աղբյուր` Panorama.am
09:31
Անչափահասների առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդը կալանավորվել է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցում երկու անչափահասների առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդը կալանավորվել է։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ
17:29 28/09/2024

Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}