Իրաքում ՀՀ դեսպանի եղբոր սպանության կապակցությամբ քրգործ է հարուցվել
Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության քննչական ծառայությունում Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանի եղբոր` գործարար Հովիկ Մուրադյանի սպանության փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել` ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի հատկանիշներով` «սպանությունը», փոխանցում է «u-f.ru» կայքը:
Նշենք, որ հայտնի հայազգի գործարարի սպանությունը կատարվել էր երեկ Մոսկվայի «Lotte Plaza» հյուրանոցում: Մարդասպանը եղել է դիմակավորված, մոտեցել է Հովիկ Մուրադյանին, երբ վերջինս իջել է ավտոմեքենայից և թիկունքից դանակով հարվածել նրան: Գործարարը տեղում մահացել է: Ըստ աղբյուրի, տարածքը տեսանկարող սարքերը արձանագրել են կատարվածը, և այժմ հետաքննությունն ուսումնասիրում է դրանք:
Հայտնի է, որ Հովհաննես Մուրադյանը հյուրանոց է գնացել բիզնեսի գծով իր գործընկերոջ հետ հանդիպելու համար: 20 տարուց ավել է, ինչ նա և իր եղբայրը, ըստ կայքի, ղեկավարում են շինարարական «ԲԱՄՕ» կոնցեռնը: Ի դեպ, «ԲԱՄՕ» ընկերությանն է պատկանում Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները