Վրաստանի հայ համայնքը ահազանգում է` Ջավախքում հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակը շնորհելը հրատապ է
Վրաստանի հայ համայնքը հանդես է եկել հայտարարությամբ, որում ահազանգում է օրենսդրական նոր փոփոխությունների դեմ, որոնք այսուհետ նախատեսելու են տուգանք պետական լեզվի չափանիշների խախտման համար: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Վրաստանի պետական լեզվի չափանիշների խախտման համար առաջիկայում հնարավոր է կիրառվեն տուգանքներ, քանի որ տվյալ գաղափարն արդեն ունի օրինագծի տեսք, որը վրաց խորհրդարանը կքննարկի ապագայում:
Ըստ այդմ, եթե օրենքն ընդունվի, ապա Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ով աշխատում է պետական հաստատությունում, պարտավոր կլինի լավ իմանալ պետական լեզուն, հակառակ դեպքում տուգանքները կդառնան անխուսափելի. փոփոխությունը վերաբերվում է նաև հանրային աշխատողներին: Իսկ օրինագծի նախնական տեսքով` Վրաստանի այն բնակիչը, ով վրաց լեզվով չի
ստացել կրթություն, պարտավոր է հանձնել հատուկ քննություն:
Վրաստանի հայ համայնքը ահազանգում ` տվյալ օրինագծի ընդունման դեպքում կրկին անգամ խիստ անհրաժեշտ ու հրատապ է դառնում Ջավախքում հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ շնորհման հարցը: