Մաշտոցի պողոտայի միջադեպով 8 անձ կալանավորվել է. Շանթ Հարությունյանը նրանց թվում չէ (լրացված)
Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձերբակալված 8 անձանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորվել են: Շանթ Հարությունյանը նրանց թվում չէ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նաև ասացին, որ մի փոքր ուշ կհրապարակեն նաև անունները:
Ոստիկանության լրատվական ծառայությունից քիչ առաջ (ժամը 12:23-ին) տեղեկացրին, որ ձերբակալվածներից Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Վարդան Վարդանյանի, Միսակ Առաքելյանի, Ալբերտ Մարգարյանի, Անուշավան Գրիգորյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեակյան օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 5-ին, Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանը ծրագրում էր դիմակներով երթ կազմակերպել դեպի նախագահական: Սակայն ճանապարհին, Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով երթը չստացվեց և մեծ թվով անձինք ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկվեցին ոստիկանություն:
Ընդհանուր առմամբ, ինչպես տեղեկացրել է ոստիկանությունը, 38 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով` «ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը» և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով «ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որի արդյունքում պատճառվել է խոշոր չափի վնաս» հարուցվել է քրեական գործ:
Բերման ենթարկվածներից 20-ը ձերբակալվել են՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սևակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման: Գործով ներգրավվել է 18 վկա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան