Պոլիտեխնիկում նոր սկանդալ է հասունանում
«Պոլիտեխնիկի ավագ դպրոցի տնօրենի արատավոր բարքերը» խորագրով «Հրապարակ»-ի խմբագրություն ուղարկված նամակում իր տեսակետն է ներկայացրել նույն համալսարանի կոմպյուտերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դասախոս, դոցենտ Հայկ Գերասիմի Մանուկյանը:
Ավագ դպրոցի տնօրեն Համլետ Մարտիրոսյանի մասին դոցենտը Մանուկյանը գրում է, որ այդ տնօրենից մշտապես դժգոհ են եղել համալսարանի աշխատակիցները և բազմաթիվ ծնողներ, որոնք նրան ուղղած հարց են ունեցել` կապված իրենց երեխաների ուսումնառության հետ և որպես ապացույց դեցենտ Մանուկյանը ներկայացրել է իր թոռան հետ կապված խնդիրները պոլիտեխնիկի ավագ դպրոցում:
«2013-ին 5 ամսից ավելի թոռանս նկատմամբ պոլիտեխնիկի ավագ դպրոցի տնօրենի ստոր և խարդախ գործելակերպը հանգիստ չէր տալիս ինձ: Իմ թոռը ստացել է հիմնական ընդհանուր կրթության գերազանցության վկայական 2010-ին և նույն տարի ամենաբարձր գնահատականներով ընդունվել է պոլիտեխնիկի Երևանի հենակետային վարժարան: Վարժարանի, այնուհետ պոլիտեխնիկի ավագ դպրոցի ավանդույթներին քաջատեղյակները գիտեն, որ համալսարանի ավագ դպրոցում սեպտեմբերին կազմակերպում են աշակերտների «համատարած ջարդ»` աշակերտներին սպառնալով հեռացնել վատ առաջադիմության համար: Այդ վախի մթնոլորտում պոլիտեխնիկի ավագ դպրոցում սկսվում էր յուրաքանչյուր աշակերտից ամսական յոթհազարական դրամի հավաքագրման արատավոր գործընթացը:… Դպրոցի ծնողկոմիտեի նախագահը զանգահարում է և ասում, որ եթե չմուծեն 7 հազար դրամը, ապա քննություններին կլինեն օբյեկտիվ»,-գրել է Հայկ Մանուկյանը, ով առաջարկում է քննարկել պոլիտեխնիկի ավագ դպրոցի տնօրենի պաշտոնում Համլետ Մարտիրոսյանի մնալու նպատակահարմարության հարցը: