Սահմանադրական դատարանը խորհրդակցական սենյակում է
Հայաստանի Սահմանադրական դատարանը այս պահին խորհրդակցական սենյակում է` Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու համար:
Հիշեցնենք` ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմում էր ներկայացրել` խնդրելով որոշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թ. ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման և «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի, 15-րդ հոդվածի 1-ին մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 14-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Չի բացառվում, որ հենց այս հարցի հետ միասին խորհրդակցական սենյակում ՀՀ ՍԴ-ն նաև խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում կայացնի:
Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերի միջնորդությունը վերաբերում էր մինչև ՍԴ-ում գտնվող գործի դատաքննության ավարտը (մարտի 28-ը) «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությունը կասեցնելուն: Դեկտեմբերի 26-ին ՍԴ-ն աշխատակարգային նիստում որոշել էր մինչև հունվարի 25-ը ՍԴ-ն քննության առնել նույն օրենքի 38-րդ (կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը) և 39-րդ (պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելը) հոդվածների գործողության իրավաչափությունը:
Նախորդող հրապարակում`
ՍԴ-ն ԱԺ 4 խմբակցությունների միջնորդությունը քննության կառնի հունվարի 24-ին
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան