Ինչո՞ւ են 5-ի փոխարեն 2 քննչական մարմիններ միավորվում քննչական կոմիտեում. Քննարկում ԱԺ-ում
Այսօր ԱԺ Պետա-իրավական հարցերի հանձնաժողովում ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի ու դրան հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի աշխատանքային քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը տարակուսանք հայտնեց, թե ինչու է հանրապետությունում գործող 5 քննչական մարմինների փոխարեն երկու քննչական մարմին ներառելու նոր ստեղծվելիք կոմիտեն իր կազմում:
«Կոմիտեի ստեղծման ջատագովներից մեկը ժամանակին ես եմ եղել: Բայց մենք ունենք հինգ քննչական մարմին ու դրա փոխարեն մենք ունենալու ենք երկուսը` ոստիկանության և ՊՆ քննչական վարչությունները: Ուզում եմ հասկանալ, թե ինչու ենք ընտրել իմ կարծիքով ամենավատ միացվողները` ՊՆ քննչականն ու ոստիկանության քննչականը: Դրանից մենք մեծ բարդություններ ենք ունենալու», -նկատեց Գագիկ Ջհանգիրյանը:
Ի պատասխան նախագծերը ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նկատեց, որ այդ երկու քննչական մարմինները իրականացնում են ընդհանուր գործերի մինչև 95 տոկոսը:
«Փուլային տարբերակ է, առաջին փուլում երկու ամենամեծ քննչական մարմիններն են միավորվում, ԱԱԾ-ն և ՀՔԾ-ն կմիավորվեն որոշ ժամանակ անց: Կարճ ժամանակ հետո պարզ կդառնա` այս միավորումը ինչի կբերի», -հավելեց Թովմասյանը:
Գագիկ Ջհանգիրյանին, սակայն Թովմասյանի պատասխանը չբավարարեց. «Իհարկե, ես հասկանում եմ, որ քրեական գործերի մեծ մասը այս երկու մարմիններն են քննում, բայց դա արգումենտ չէ»:
Հարակից հրապարակումներ`
Քննչական կոմիտեի ղեկավարին կներկայացնի վարչապետը
Նոր ստեղծվելիք Քննչական կոմիտեի կազմում օմբուդսմեն կաշխատի
Ովքեր են աշխատելու նորաստեղծ Քննչական կոմիտեում և ինչպես են վարձատրվելու
Հանրությանն է ներկայացվել «Միասնական քննչական կոմիտեի» մասին օրենքի նախագիծը
Միասնական քննչական մարմին` առանց ՊԵԿ քննչական ծառայության (տեսանյութ
Վաղ, թե ուշ բոլոր քննչական ծառայությունները կլինեն մեկ մարմնի կազմում. Գևորգ Դանիելյան (տեսանյութ)
Հիմնական պատճառը գերատեսչական անկախությունն էր, որ միասնական քննչական մարմին է ստեղծվում. Ղազինյան (տեսանյութ)
Նոր ստեղծվելիք քննչական կոմիտեի ծառայողը պետք է ունենա արտաքին և ներքին անկախություն. Արթուր Ղամբարյան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են