«Հանկարծ պատահական մարդկանց ձեռքը չընկնի». Համալիրի համահեղինակը աճուրդի մասին
«Ձեզանից եմ լսում: Կարծիքս այն է, որ նման շինությունները մեկ-երկու հատ են: Դրանց հետ շատ լուրջ է պետք վարվել, հանկարծ պատահական մարդկանց ձեռքը չընկնի»:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն աճուրդի հանելու մասին լուրին այսպես արձագանքեց կառույցի համահեղինակ, ԽՍՀՄ Ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս Հրաչ Պողոսյանը:
Հարցին` դառը փորձը ցույց է տվել շինությունը սեփականատերերին հանձնելուց հետո ինչ է լինում, ի՞նչ պայմաններ պետք է դրվեն ապագա գնորդի առաջ, Հրաչ Պողոսյանը պատասխանեց. «Շատ լավ կլիներ, որ պետական լիներ… բայց հիմիկվա սեփականատերերը ցույց տվեցին, որ կարող են պահել, պահպանել, ինձ հետ խորհրդակցել յուրաքանչյուր փոփոխության շուրջ: Եթե նույն բանը շարունակվի, կարող է լավ լինի»:
Նա նկատեց, որ վերջերս հեղինակավոր կազմակերպություններից մեկը գնահատել էր կառույցը և այն համարել գլուխգործոց:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի մայիսի 19-ին: Մեկնարկային գինը 19 350 000 000.0 դրամ է:
Նախորդող հրապարակում`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները