ԱՆ. Ա.Խոջոյանը կհետազոտվի Հրազդանի բժշկական կենտրոնում
Արսեն Խոջոյանին այսօր արդեն կտեղափոխեն Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ նա կանցնի բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Այս մասին Panorama.am-ին ասաց Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Ա.Խոջոյանի հետազոտման և հարցի հետ կապված բոլոր խնդիրների լուծման համար նախարարության վարչության պետերից մեկը գործուղվել է Հրազդան:
Հիշեցնենք, Panorama.am-ը ավելի վաղ գրել էր, որ Ադրբեջանում մեկամսյա գերությունից հետո Հայաստան վերադարձած Արսեն Խոջոյանի քթից արնահոսությունը կանգ չի առնում, իսկ ոտքերն էլ ահավոր ուռում են, ցավում: Հարազատները ինչպես Մամիկոն Խոջոյանի, այնպես էլ Արսեն Խոջոյանի պարագայում կասկածներ ունեն, որ երիտասարդին դիզելային վառելիք են ներարկել, ինչի հետևանքով Արսենն իրեն օր օրի վատ է զգում:
Նախորդող հրապարակում`
Քթից արյունը կանգ չի առնում. Գերությունից վերադարձած Ա. Խոջոյանի վիճակը լավ չէ