Դավիթ Մուրադյանը ցանկանում է դառնալ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր
Այս պահին դռնփակ տեղի է ունենում «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը: Մրցույթի միակ մասնակիցը գրող, կինոգետ, Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանն է:
Նա պետք է կառավարման խորհրդի անդամներին ներկայացնի իր ծրագիրը, որից հետո փակ գաղտնի քվեարկություն է լինելու:
Կառավարման խորհուրդը կազմված է 24 անդամից՝ 6-ական հոգի բուհի դասախոսական կազմից, բուհի ուսանողներից, կառավարությունից, մշակույթի նախարարությունից: Կառավարման խորհրդի նախագահն է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՆ-ն հայտարարել էր բաց մրցույթ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Հայտեր ընդունվելու ժամկետ էր սահմանված ապրիլի 23-ից մինչև մայիսի 22-ը: Հայտարարված մրցույթին մասնակցության միայն մեկ հայտ էր ներկայացվել:
Հիշեցնենք, որ Արմեն Մազմանյանի մահից հետո «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը հունվարի 13-ից ստանձնել էր ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանը: Ապրիլի 11-ից ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Մուրադյանը:
Նախորդող հրապարակում՝
Մեկ հոգի է ցանկանում դառնալ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան