Քարվաճառում վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում
Քարվաճառում վիրավորված Կարինե Դավթյանի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ կյանքը փրկել հաջողվել է օպերատիվ տեղափոխման շնորհիվ: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ասել են բժիշկները:
Նախարարը երեկ այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից Panorama.am-ը տեղեկանում է, որ նա հանդիպել է Կարինե Դավթյանի ընտանիքի անդամներին, ծանոթացել նրա առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ:
Նախարարը հանդիպել է նաև այլ հիվանդների հետ, որոնք այժմ ապաքինվում են:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա` 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:
Կարդացեք նաև՝
ԼՂՀ ՊԲ. Քարվաճառի ուղղությամբ դիվերսիոն խմբի այլ անդամներ են հայտնաբերվել
Քարվաճառում ձերբակալված դիվերսանտի հարցով Ադրբեջանը դիմել է ԿԽՄԿ
Քարվաճառում վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է. ՊՆ մամուլի խոսնակ
Փոխհրաձգություն Քարվաճառում. Հայ սպան զոհվել է, դիվերսանտը` սպանվել