Աղետի ենթարկված օդանավում է եղել ԱՀԿ մամուլի քարտուղարը
ՄԱԿ-ի շտաբ բնակարանի աղբյուրը հայտնել է, որ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի թվում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Գլենն Թոմասը: Նա աշխատել է ԱՀԿ-ի «Կանգնեցնել Տուբերկուլյոզը» բաժնում: Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը:
Boeing-777 օդանավում գտնվել է ինը բրիտանացի, ովքեր Մելբուրնում պետք է մասնակցեին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային կոնֆերանսին:
Չի բացառվում, որ օդանավում եղել են ԱՀԿ այլ աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի տարածքում, ռուսական սահմանին մոտ խոշոր ավիաաղետ է տեղի ունեցել. մալազիական ավիաընկերությանը պատկանող Բոինգ 777-ը, որը Ամստերդամ-Կուալա-Լումպոր չվերթն է իրականացնելիս եղել, մուտք գործելով ՌԴ օդային տարածք, սկսել է իջնել, ինչի արդյունքում նրան Ուկրաինայի տարածքում հայտնաբերել են այրվելիս:
Օդանավում եղել է 298 ուղևոր. 280 չափահաս ուղևոր և 3 երեխա, ինչպես նաև 15 հոգանոց անձնակազմը: Ուղևորների մեծ մասը Նիդեռլանդների քաղաքացիներ են՝ 154 ուղևոր, Մալազիայից՝ 45 ուղևոր, Ավստրալիայից՝ 27, Ինդոնեզիայից՝ 12, Գերմանիայից՝ 4, Բելգիայից՝ 4, Ֆիլիպիններից՝ 3, Կանադայից՝ 1: Դեռևս չի հստակեցվել, թե 41 զոհ որ երկրի քաղաքացի է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները