Հնդկաձավարի թանկացումը բացատրում են հոգեբանները
Երևանյան խանութներում հնդկաձավարի մեկ կգ-ը թանկացել է 150-200 դրամով: Ներկրող ընկերությունների աշխատակիցները դեռ այս ամսվա սկզբին ծանոթ-բարեկամներին խորհուրդ էին տալիս էժան գնով հնդկաձավար գնել, շուտով թանկանալու է: Գնի բարձրացումն իրեն երկար սպասել չտվեց, հիմա խանութներում մեկ կգ-ը 700-800 դրամ է:
Հնդկաձավարի թանկացում կես ամսվա ընթացքում գրանցվել է նաև Ռուսաստանում: Այն առաջացրել է փորձագետների զարմանքը:
Նոյեմբերի 1-17-ն ընկած հատվածում Ռուսաստանում հնդկաձավարը թանկացել է 27,5 տոկոսով: Գյուղատնտեսության նախարարությունը վստահեցրել է, որ դրա դիֆիցիտ երկրում չկա: Խնդրին բացատրություն են տվել հոգեբանները՝ նկատելով, որ գնի բարձրացումը պայմանավորված է ոչ թե շուկայական պատճառներով, այլ քաղաքացիների՝ վաղվա օրվա նկատմամբ ունեցած անվստահությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան