Մոսկվայի քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել Հրաչյա Հարությունյանի դատավճիռը
Մոսկվայի քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դատավճիռը: Այսպիով, պաշտպանական կողմի և տուծաժներին վերաքննիչ բողոքը մերժվել է: Մոսկվայի Տրոիցկի դատարանի կայացրած դատավճիռը մտել է ուժի մեջ: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:
Դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը խնդրել է չեղյալ համարել ՌԴ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը` գիտակցաբար կեղծ փաստաթղթի օգտագործմում: Հ. Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանի խոսքով, առաջին ատյանի դատարանը վկաների ցուցմունքներին չի տվել պատշաճ գնահատական, նաև ամբողջ որոշման հիմքում դրել է անթույլատրելի ապացույցներ: Բացի այդ, փաստաբանը նշել է, որ դատական նիստի ժամանակ վկաների հարցաքննման ժամանակ մի շարք հակասություններ են եղել:
Տուժածներն էլ իրենց հերթին կարծում էին, որ դատարանը հաշվի չի առել Հարությունյանի կատարած հանցագործության ողջ վտանգը: Նրանք խնդրել էին չեղյալ համարել առաջին ատյանի կայացրած դատավճիռը, Հարությունյանի համար առավելագույն պատիժ նշանակել և բավարարել քաղաքացիական հայցերը: Լսելով կողմերի փաստարկները, դատարանն որոշում է ընդունել, որ պաշտպանական կողմի և տուժածների բողոքները ենթակա չեն բավարարման:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ, իրավապաշտպան Երանուհի Թումանյանցն ասել էր, որ Հրաչյա Հարությունյանի գործով վերաքննիչ բողոքը մերժելու կամ այն տրամաբանական լուծումը, որն ակնկալում են փաստաբանները, չստանալու դեպքում, պաշտպանական կողմն անպայման դիմելու է ՌԴ Վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանը, ով իր «Կամազ» մակնիշի մեքենայով նախորդ տարվա հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: Դատավճիռը Մոսկվայի Տրոիցկի դատարանը կայացրել է օգոստոսի 4-ին: Դատավճռի համաձայն, Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածներով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:
Նախորդող հրապարակումներ՝
Հրաչյա Հարությունյանի գործով հնարավոր է լինի նաև վճռաբեկ բողոք
Հրաչյա Հարությունյանի գործով դատավճիռը բողոքարկվել է
Հրաչյա Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման
Մոսկվայի դատարանը Հրաչյա Հարությունյանին ճանաչել է մեղավոր