Խորհրդաժողովին Հայաստանն այս վիճակից դուրս բերելու ուղիներ են որոնվելու. Ուրիխանյան
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին հրավիրված խորհրդաժողովին մասնակցելու են ոչ միայն ոչ իշխանական քաղաքական ուժեր, այլ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների մասնագետներ, վերլուծաբաններ: Panorama.am-ին ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
«Կազմակերպչական աշխատանքները դեռ ավարտված չեն: Խորհրդաժողովը ծավալուն է բովանդակային իմաստով: Լուրջ ձևաչափի միջոցառում է: Խորհրդաժողովի ընթացքում որոնելու ենք ուղիներ, ձևակերպելու ենք բանաձևեր, որոնք Հայաստանը դուրս կբերեն այս վիճակից»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենց խնդիրն է ապահովել վերջնական արդյունք, որն աշխատանքի համար կդառնա գործիք:
Տ. Ուրիխանյանը նշեց, որ մեծ թվով մասնակիցներ են ներկա լինելու խորհրդաժողովին: Դժվարացավ նշել որևէ թիվ և անուններ:
Նրա տեղեկացմամբ, խորհրդարանական ոչ իշխանական ուժերից մասնակցելու է «Ժառանգությունը»: Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի չմասնակցելու փաստին, Տ. Ուրիխանյանն ասաց, որ շարունակում են համագործակցությունը քաղաքական այդ ուժի հետ:
«Մենք գործակցում ենք բազմաթիվ ձևաչափերով: Սա մի առանձին միջոցառում է, որին կարող են մասնակցել կամ չմասնակցել»:
Նախորդող հրապարակումներ՝
Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀԱԿ-ը չեն մասնակցի Ծառուկյանի հրավիրված խորհրդաժողովին. մամուլ
ԲՀԿ նախագահը հունվարին անձնական նախաձեռնությամբ խորհրդաժողով կանցկացնի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները