Վերելակի դռների արանքում մնացած երեխան մահացել է
Վերելակի դռների արանքում մնացած երեխան «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել արդեն մահացած վիճակում: Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից Panorama.am-ին հայտնեցին, որ փոքրիկին վերակենդանացնելու բժիշկների ճիգերն ապարդյուն են անցել:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԻՆ փրակարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 5-ամյա Լ. Բ.-ին դուրս են բերել վերելակից. վերելակում են գտնվել նաև 7-ամյա Մ. Բ.-ը և դայակը՝ Ն. Զ.-ը: Լ. Բ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան