Արմեն Հարությունյանը երաշխավորվել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնում. «Ազատություն»
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության հանձնաժողովը մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 9-10-ը Փարիզում կայացած նիստի ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին երաշխավորել է Եվրադատարանում Հայաստանի դատավորի պաշտոնում, տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի հաղորդագրության համաձայն, քվեարկության արդյունքում Հարությունյանը Լիանա Հակոբյանի նկատմամբ փոքր առավելության է հասել:
Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից ՄԻԵԴ դատավորի պաշտոնում առաջադրվել էինն Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Լիանա Հակոբյանը: Եվրադատարանում Հայաստանի դատավորը վերջնականապես ընտրվելու է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի քվեարկությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին