Ժաննա Ֆրիսկեն մահացել է
Հունիսի 15-ին մահացել է ռուս էստրադային հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, տեղեկացնում է Super.ru-ն: Այդ մասին տեղեկությունը հայտնել է երգչուհու հայրը` Վլադիմիր Ֆրիսկեն: Նա մանրամասներ չի հայտնել: Ըստ աղբյուրի, Ֆրիսկեի ընտանիքը կատարվածից «շոկի մեջ է»:
Հուլիսի 8-ին երգչուհին կդառնար 41 տարեկան: Հուղարկավորությունը կկայանա Մոսկվայում, բայց դեռ չի նշվում, թե երբ: Դեռևս 2014-ի հունվարին հայտարարվեց, որ Ֆրիսկեն գլխուղեղի ուռուցք ունի և երկար ժամանակ նա բուժվում էր ԱՄՆ-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա