Սահմանադրության նախագիծն այսօր կհրապարակվի
Այսօր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կհրապարակվի Սահմանադրության նախագիծը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հանձնաժողովի անդամներից մեկը` նկատելով, որ այս պահին նման պայմանավորվածություն կար հանձնաժողովի ներսում:
«Տեքստի վրա մեծ աշխատանք է տարվում, պատրաստվում է, պետք է խմբագրվի և կհրապարակվի», -ասաց Հանձնաժողովի անդամը` նկատելով, որ այս օրերին հանձնաժողովականները մինչև ուշ գիշեր աշխատել են նախագծի տեքստի վրա:
Ավելի վաղ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը ասել էր Սահմանադրության նախագծի հիմնական գլուխները 7-ն են լինելու, իսկ մնացած հատվածը լինելու են բաժիններ տարբեր ոլորտների վերաբերյալ:
«Սահամանդրության հիմնական մասը հրապարակելուց հետո մենք ընդունելու ենք առաջարկություններ, այսինքն, սկսում ենք հանրային քննարկումներ այդ գլուխների վերաբերյալ»,- ասել էր Ղազինյանը:
Քննարկման դրվելիք Սահմանադրության նախագիծը դարձյալ կարող է փոփոխության ենթարկվել, եթե ընդունելի առաջարկներ ներկայացվեն:
Քննարկումների փուլը, ըստ հանձնաժողովի անդամի, կավարտվի մինչև հուլիսի վերջ, կներկայացվի հանրապետության նախագահին և եթե նախագահը հաստատեց, օգոստոսին միայն կներկայացվի Ազգային ժողովին:
«Իսկ թե ինչքան կտևի Ազգային ժողովում քննարկումները նախագծի շուրջ, չեմ կարող ասել: Երբ Ազգային ժողովը ընդունեց նախագիծը, նոր միայն կնշանակվի հանրաքվեի օր: Թե երբ կնշանակվի, չեմ կարող ասել: Մասնագիտական հանձնաժողովը այդ փուլի համար պատասխանատու չէ»,-հավելել էր Ղազինյանը:
Հարակից հրապարակում`
Սահմանադրության նախագիծը պատրաստ է. Ղազինյանը մանրամասներ է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները