Հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
Հանգստյան օրերին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակել են ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 49 արկ, ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից` համապատասխանաբար 9 և 20 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 200 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:
Նախորդող հրապարակումներ`
Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ, իրենց բանակն ունի առնվազն մեկ զոհ և 8 վիրավոր. ԼՂՀ ՊՆ
Հայկական զինուժը հակառակորդին պատճառել է կորուստներ ու վնասներ. Ա. Հովհաննիսյան
ԼՂՀ ՊԲ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը
Այսօր հայ զինվորն ունի բարձր մարտական ոգի. Սեյրան Օհանյան (տեսանյութ) ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը ճնշել են հակառակորդի ցուցաբերած ակտիվությունը
Դժբախտաբար, հակառակորդի էությունն է այդպիսին. Արցախի նախագահի խոսնակը` շփման գծում անհանգիստ վիճակի մասին
«Տանկերի պայթյունի մասին ադրբեջանցիների տարածած տեղեկությունը երևակայության արդյունք է»
ՀՀ Նախագահ. Դիմում եմ բոլոր եվրոպական կառույցներին՝ հրաժարվեն հավասարության նշան դնելու քաղաքականությունից (տեսանյութ)