Սերժ Սարգսյան. Հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր է իրավիճակի ապակայունացում
«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին ես տեղեկացրել եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին»,- Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հավաքի շրջանակներում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Փոխանցում է «Ռիա Նովոստի» լրատվական գորածակալությունը:
«Ես տեղեկացրել եմ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին` ուշադրություն հրավիրելով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում լարվածության աճի էական վտանգի վրա: Կհավելեմ, որ ադրբեջանական կողմի` իրավիճակը սրելու փորձերը միջազգային հանրության կողմից ադեկվատ արձագանքի բացակայության պայմաններում հղի են ողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգներով»,- նշել է ՀՀ նախագահը:
Նախորդող նորություններ`
Սերժ Սարգսյան. Մեր գործողությունները պետք է հիմնված լինեն դաշնակցային պարտավորությունները հաշվի առնելու վրա
Սերժ Սարգսյանը Դուշանբեում մասնակցում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները