Ազգային ժողովում ստորագրահավաք է
Այս պահին Ազգային ժողովում ստորագրահավաք է կատարվում վաղը` սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու համար: Այդ մասին այսօր ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկում այսօր չենք հասցնի ավարտել և այդ պատճառով էլ այժմ ստորագրահավաք է կատարվում` արտահերթ նիստ հրավիրելու համար», -հայտարարեց Սահակյանը:
ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ արտահերթ նիստը կմեկնարկի վաղը առավոտյան ժամը 11-ին և կոչ արեց պատգամավորներին մասնակցել ստորագրահավաքին:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու համար անհրաժեշտ է 49 պատգամավորի ստորագրություն:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են