Ոչ թե «նալյոտ» այլ խուզարկություն. ԱՆ ՔԿՎ պարզաբանումը
Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարզաբանում է տարածել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «նալյոտի» մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկության վերաբերյալ.
«Զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հայտնած տեղեկատվությունն այն մասին, թե իբր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում ազատազրկված որոշ անձանց նկատմամբ բռնություն է գործադրվել, ինչից հետո մյուսներն իրենց բողոքն են հայտնել: Տեղեկացնում ենք, որ ԶԼՄ-ներում տեղ գտած տարաբնույթ տեղեկությունները ծառայողական քննության շրջանակներում իրականացված գործողությունների, մասնավորապես՝ ազատազրկված անձանց նկատմամբ կատարված բռնությունների վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում:
Հայտնում ենք, որ քաղաքացու դիմումի հիման վրա նշանակված ծառայողական քննության շրջանակներում ՀՀ ԱՆ ՔԿՎ ներքին անվտանգության բաժնի աշխատակիցների կողմից խուզարկություն է կատարվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի խցերում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել են մի շարք արգելված իրեր, ինչն էլ բնականաբար կարող էր առաջացնել դատապարտյալի կամ կալանավորված անձի դժգոհությունը»:
Նախորդող հրապարակում`
Դիմակավորված անձանց «նալյոտ» «Նուրբարաշեն»-ում. ԱՆ ՔԿՎ-ն հերքում է