Ղարաբաղը ճանաչել են օմբուդսմենի մակարդակով. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ակնկալում է ադրբեջանցի պաշտոնակցի շնորհավորանքը
«Կապիտալը» գրում է. «Հունվարի 25-ին Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան հայտարարել է, որ հայկական կողմի պնդումները, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն անդամագրվել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին (ԵՕԻ), չեն համապատասխանում իրականությանը։
Ըստ Ադրբեջանի օմբուդսմենի՝ իրենք շարունակում են խնդրի ուսումնասիրությունը և փետրվարի 4-ին նախատեսվող ԵՕԻ-ի կառավարման խորհրդի նիստին պատրաստվում են այդ մարմնին ներկայացնել փաստաթղթերի փաթեթ, որով պետք է վիճարկեն ԼՂՀ օմբուդսմենի հաստատության լեգիտիմությունը։ Նշված խնդրի կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից պարզաբանում են, որ 2009թ. օգոստոսի 31-ին ԵՕԻ-ի գործադիր մարմնի որոշմամբ՝ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհվել է ԵՕԻ-ի լիարժեք (ինստիտուցիոնալ) անդամի կարգավիճակ։ …
«Կարծում ենք՝ ԼՂՀ օմբուդսմենի հաստատության այս միջազգային ճանաչումը և Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին անդամագրվելու փաստը ապացույցն է այն համոզման, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք է և վեր է կանգնած ցանկացած քաղաքական կամ, ինչպես տվյալ դեպքում, նեղ անձնային շահերից։ Ստեղծված պայմաններում մեզ հավանաբար մնում է սպասել տիկին Սուլեյմանովայի պաշտոնական շնորհավորական ուղերձին»,- նշվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ստացված հաղորդագրությունում»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան