Հարցաքննության է հրավիրվել «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը
«Ժողովուրդ»-ի ունեցած հավաստի տեղեկություններով` ՀՀ ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության է հրավիրվել «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը: «Սիվիլիթաս»-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ իշխանությունները Օսկանյանին չեզոքացնելու հարցում վճռական են տրամադրված. գրում է թերթը և շարունակում. «Եվ այն, որ երեկ «Սիվիլիթաս»-ի ղեկավարությունը հյուրընկալել է 4 օտարերկրյա դեսպաններին, ցույց է տալիս, որ այդ հաստատությունում լուրջ անհանգստություն կա: Ընդ որում, հայտնի չէ` դեսպաններն իրենց նախաձեռնությամբ են գնացել, թե «Սիվիլիթաս»-ն է SOS հնչեցրել»: