Վարդան Ղուկասյանի եղբոր ընտանիքն արտագաղթում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր՝ Գևորգ Ղուկասյանի ընտանիքը կամաց-կամաց լքում է Հայաստանը:
Թերթի տեղեկություններով՝ Գևորգ Ղուկասյանը Սլավոդկա թաղամասում առաջին վարժարանի մոտ գտնվող իր ավտոտնակից, գորգեր է վաճառում: Գյումրեցիներից շատերը 60.000 ՀՀ դրամով Ղուկասյանից գորգեր են գնել: Ավելին, ըստ շրջանառվող լուրերի՝ նախկին քաղաքապետի եղբոր ընտանիքը պատրաստվում է լքել Հայաստանը: Վերջինիս հարսն ու տղան արդեն գնացել են երկրից:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան