Ռուսաստան-Ուկրաինա գազային պայմանագիրը կվերանայվի. Ազարով
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանից համաձայնություն է ստացել վերանայել գազի ձեռքբերման շուրջ կնքված պայմանագիրը: Այս մասին վարչապետը հայտարարել է ուկրաինական «IC TV» հեռուստաընկերությանը երեկ տված հարցազրույցում:
«Մենք հաստատակամ համոզում էինք Ռուսաստանի Դաշնությանը գնալ այդ պայմանագրի վերանայմանը: Այժմ այդպիսի խոստում մեծ հաշվով կա, և մենք հույս ունենք, որ այն կիրականացնենք բանակցությունների ընթացքում», - ասել է Ազարովը:
Նոյեմբերի սկզբին Ազարովը հայտարարել էր, որ Ուկրաինան հնարավոր է ամբողջությամբ դադարեցնի ռուսական գազի ներկրումը, եթե գործող գազային պայմանագիրը չվերանայվի: Նրա խոսքերով Ուկրաինան պատրաստ է իրավաբանորեն ապացուցել այդ պայմանագրի աբսուրդային լինելը, բայց դա կանի այն դեպքում, երբ դատական նախաձեռնողականությունը լինի ռուսական կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում