Մասնավոր բուհերի «դիահերձման» գործընթացը շարունակվում է
Առաջիկայում հայաստանյան մասնավոր բուհերում կանցկացվեն դաժան «սանիտարական» ռեյդեր: Դատական բժշկի որակավորում ունեցող ԿԳ նախարար, մասնագիտությամբ բժիշկ Արմեն Աշոտյանը, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, որոշել է կրկին «դիահերձել» մասնավոր բուհերի լիցենզիոն պայմանագրերը, ինչն էլ նշանակում է, որ ինչպես մասնավոր բուհերի փակման առաջին «պտույտի» ժամանակ, այնպես էլ հիմա, բավական թվով բուհեր կդադարեցնեն իրենց գործունեությունը: Ինչո՞վ է պայմանավորած սույն «սանիտարիան», այն կապ ունի՞ Վանաձորի և Գյումրիի համալսարանների «խոշորացման» գործընթացի հետ, արդյոք քաղաքական դրդապատճառներ չկա՞ն կրկին մասնավոր բուհերին անդրադառնալու հարցում:
Թերթի զրուցակիցներն ասել են, որ մասնավոր բուհերը հիմնականում պատկանում են հանրապետականներին` «քաղաքական շարժառիթ դժվար թե լինի», բայց կարծիք կա, որ մեր նման փոքր հանրապետությունում այդքան բուհական հաստատություններ` նման որակով, նոնսենս են: Ասել կուզի` բուհական բիզնես շրջանակները մրցակիցներին վերացնելու ձև են գտել: Քանի՞ բուհ կփակվի, «Հրապարակ»-ի աղբյուրները չկարողացան ասել: Հիշեցնենք, որ 2009-2010թթ. Հայաստանում գործում էին մոտ 70 մասնավոր բուհ, «դիահերձման» առաջին փուլից հետո 30-ը փակվեց»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները