Սպիտակի հիվանդանոցում պատվաստումից հետո 2 ամսական երեխան մահացել է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ 2 ամսական և 10 օրական Մ. Մարկոսյանը Սպիտակի հիվանդանոցում պատվաստումից հետո մահացել է։
Թերթի հետ զրույցում մահացած երեխայի տատիկը՝ Մանուշակ Մարկոսյանը, պատմել է, որ երեխան գաղտնի թոքաբորբ է տարել, ինչի մասին իրենք չեն իմացել, իսկ հիվանդանոցի բժշկուհի Մարինա Աղամալյանը, առանց բուժզննելու, երեխային պատվաստել է։ «Մենք չենք լռելու և դիմելու ենք դատարան»,-ասել է տատիկը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: