Հայկական շուկայում վաճառվում է նաև ուկրաինայից ներկրված ծիրան
Ինչպես սպասվում էր, այս տարի ծիրանը շուկայում հայտնվել է բավականին թանկ գնով: «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը երեկ, շուկան ուսումնասիրելով, պարզել է, որ ծիրանի գինը մայրաքաղաքի առևտրի կետերում 2600-ից 10 հազար դրամ է:
2600-2700 դրամ արժեն Արարատյան դաշտից բերվող ծիրանի փոքր չափսի, հասունացած տեսակները: Նույն տեղից բերված ավելի խոշոր չափսի ծիրանն արժե 6000 դրամ: Մեղրիինը Երևանի խանութներում վաճառվում է միջինը 4000 դրամով: Ինչ մնում է արտերկրից ներկրվող ծիրանին, մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկում թերթի թղթակցին հայտնել են, որ ուկրաինական ծիրանը, որ այս օրերին սպառվել է և շուտով էլի կներկրվի, վաճառվում է 10 հազարով: Այն, չնայած իր բարձր գնին, գտել է իր սպառողին:
Հիշեցնենք. որ մարտի 30-31-ին և ապրիլի 1-ին խիստ ցրտահարության արդյունքում գյուղացիական տնտեսությունները կորցրել են ծիրանի բերքի 90 տոկոսը: 8890 հեկտար ծիրանի այգիներից 6700-ը ամբողջությամբ վնասվել է: Եթե 2013-ին ՀՀ-ում արտադրվել է 88 հազար 800 տոննա ծիրան, ապա այս տարի սպասվում է ընդամենը 6000-8000 տոննա: Ծիրանի բերքն անվնաս է մնացել Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի բարձրադիր հատվածներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները