Ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը և Ռազմիկ Պետրոսյանը ծեծի են ենթարկվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին ինչ-որ անձինք ծեծի են ենթարկել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին և «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին: Ըստ տարածված լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել օբյեկտներից մեկի կայանատեղում, երբ ազատամարտիկները միասին հաց կիսելուց հետո գնացել են իրենց ավտոմեքենաների մոտ: Նրանք հրաժեշտից առաջ կանգնած զրուցելիս են եղել, անհայտ անձինք, մոտ տասը հոգի, հարձակվել են Եղիազարյանի և Պետրոսյանի վրա ու «անզգուշ քաշքշել» նրանց:
Մանվել Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է, որ ինչ-որ քաշքշուկ է եղել, սակայն ծեծի տարբերակը հերքել է՝ ասելով. «Ինձ չեն կարող ծեծել, ինձ կարող են միայն սպանել»:
Եղիազարյանը հրաժարվել է պատասխանել այլ հարցերի: Իսկ Ռ. Պետրոսյանի հետ «Ժողովուրդ»-ին չի հաջողվել կապվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները