Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀԱԿ-ը չեն մասնակցի Ծառուկյանի հրավիրված խորհրդաժողովին. մամուլ
«Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին հրավիրված խորհրդաժողովին «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա վստահեցմամբ, ժողովին մասնակցելու են ինքն ու Ռուբիկ Հակոբյանը: Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության վերաբերյալ ասել է. «Երևի, պարոն Հովհաննիսյանը չմասնակցի»:
Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ի՞նչ վերջնական արձագանքներ են ստացել եռյակի մաս կազմող ուժերից՝ ՀԱԿ-ից ու «Ժառանգությունից», պատասխանել է. «Դեռ դեկտեմբերի 25-ին ՀԱԿ-ը հայտարարել էր, որ տարբեր ձևաչափերում է համագործակցում ԲՀԿ-ի հետ, կոնկրետ այս նախաձեռնության շրջանակներում իրենց մասնակցությունը չի լինելու: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը» վերջինս մասնակցելու է ու ներկայացուցիչներ լինելու են, բայց անկեղծ ասած, տեղյակ չեմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի՞, թե ոչ»:
Նա նաև տեղեկացրել է, որ խորհրդաժողովը կայանալու է Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները