Քննիչը, հնարավոր է, Ճոյտի նկարահանած ֆիլմն առգրավվելու որոշում կայացնի. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության քննիչը, ով վարում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) գործը, առաջիկա օրերին վերջինիս նկարահանած «Հիշողություն» ֆիլմը առգրավվելու որոշում է կայացնելու:
«Տեղեկություններ կան, որ քննիչը մտադիր է ֆիլմին իրեղեն ապացույց նշանակություն տալ, առգրավվել նրա օրինակները և կցել քրեական գործին՝ որպես ապացուցողական նշանակություն ունեցող նյութ: Եթե նման բան իսկապես տեղի ունենա, սա կնշանակի, որ Հակոբյանի ֆիլմի՝ փետրվարի 10-ին նշանակված պրեմիերան տեղի չի ունենա և ինչպես մեր թղթակցի հետ զրույցում կատակով նշել է աղբյուր հանդիսացած պաշտոնյան՝ «կհամարվի նախաքննական գաղտնիք»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները