ՍԴ նախագահի անցած տարվա եկամուտը կազմել է 13 միլիոն 503 հազար դրամ և հազար 440 եվրո. «Ժողովուրդ»
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գույքի և եկամուտների մասին 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա անցած տարվա տարեկան եկամուտը կազմել է 13 միլիոն 503 հազար դրամ և հազար 440 եվրո: Այդ գումարից 12 միլիոն 498 հազար դրամը Գագիկ Հարությունյանի, որպես ՀՀ ՍԴ նախագահի, ստացած աշխատավարձն է, մնացած գումարը ևս ներկայացված է որպես աշխատավարձին հավասարեցված եկամուտ: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
ՍԴ նախագահը իր պաշտոնեական գործունեությունից բացի՝ իրավունք ունի զբաղվելու միայն մանկավարժական և գիտական վճարովի աշխատանքով: Տեղեկացնենք, որ Գագիկ Հարությունյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 6 միլիոն 300 հազար դրամ, 5 հազար 200 դոլար և 2 հազար 800 եվրո: Ի դեպ, ՍԴ նախագահն իր հայտարարագիրը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել փետրվարի 19-ին, իսկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախորդ տարվա եկամուտների հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները