ՀՀԿ կանայք էլի մենամարտում են. «Իրատես»
ՀՀԿ-ի կին պատգամավորների շրջանում կրկին անհաշտություն է: Խորհրդարանական պատվիրակությունը նոյեմբերին գործուղվելու է Չինաստան, և արդեն պայքար է ծավալվել, թե ովքեր պետք է լինեն մեկնողների կազմում: Առավել անողոք է կանանց մրցակցությունը: Բոլորը փորձում են ԱԺ ղեկավարության հետ առանձնազրույց ունենալ՝ իրենց տեղն ապահովելու համար: «Իրատես»-ի աղբյուրի փոխանցմամբ, այս «մենամարտում» ուժերի «անհավասար» պայքար է եղել Ռուզան Մուրադյանի և Շուշան Պետրոսյանի միջև: «Անհավասար», քանի որ, երգչուհու կամքից անկախ, կին գործընկերը «դուրս» է մղել նրան ցուցակից: Բանն այն է, որ Չինաստան պետք է մեկներ Շուշան Պետրոսյանը, բայց Ռուզան Մուրադյանին հաջողվել է «վերևներին» համոզել, որ այդ գործուղման համար ինքն ավելի հարմար է։
«Մենք էստեղ քարոզչություն անենք, իրենք գնան Չինաստանում ֆռֆռան»,-դժգոհել է պատվիրակության կազմում չընդգրկված կանանցից մեկը` հավելելով, որ ամեն անգամ, երբ գործուղման հարց է ծագում, ՀՀԿ կանանց շրջանում խլրտումներ են սկսվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները