Հայաստանը սպասում է Ադրբեջանի պաշտոնական պարզաբանմանը
Ադրբեջանական կողմը մինչ այս պահը պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրել ՀՀ քաղաքացի, Ադրբեջանի կողմից գերեվարված Մանվել Սարիբեկյանի մահվան մասին տարածված լուրի առնչությամբ: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
«Տվյալ պահին մենք սպասում ենք ադրբեջանական կողմի պաշտոնական հաստատմանը կամ հերքմանը: Լուրը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները, և հղումը կատարվել է ադրբեջանական պաշտպանության նախարարության և զինդատախազության համատեղ հայտարարությանը: Հիմա մենք ինտենսիվ կապի մեջ ենք Միջազգային կարմիր խաչի կոմիտեի հետ: Հաստատում կամ հերքում առայժմ չենք ստացել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու Ռազմական դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել Բաքվում Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան մասին: Համաձայն այդ հայտարարության,Մանվել Սարիբեկյանը, ինքնասպան է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան