Իրանական կայք. Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անգամ կեղծում է պատմությունը
«Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության կողմից շարունակվում է պատմությունը կեղծելու քաղաքականությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է, որպեսզի մեկ ամսվա ընթացքում իրանցի պատմական գործիչ Բաբեք Խորրամդինի արձանը Բաքվում տեղադրելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացվեն»:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածագիրը, խոսելով իրանցի պատմական գործիչ Բաբեք Խորամդինի գործունեության մասին, գրում է. «Ադրբեջանի լրատվամիջոցներն իրենց կեղծ քարոզչությամբ աղավաղում են Իրանի պատմությանն առընչվող դեպքերն ու իրադարձությունները և իրանցի զորավար Բաբեք Խորրամդինին ներկայացնում են որպես հակաիրանական գործիչ և Ադրբեջանի պատմական փառահեղ զորավար:
Ադրբեջանում կեղծ դասագրքեր և ատլասներ են հրատարակվում, որտեղ Իրանի հնագույն փառապանծ քաղաքակրթությունը մերժվում, փոխարենը` որպես Սեֆյանների դինաստիայի բնօրրան ներկայացվում է Ադրբեջանը»:
Նշենք, որ պաշտոնական Բաքվի կեղծարարության թեմային էր վերջերս անդրադարձել նաև իրանական «ջավանօնլայն.իռ» կայքը, որտեղ, մասնավորապես, նշված էր. «Ադրբեջանի երիտասարդ սերունդը իր երկրի պատմության վերաբերյալ ունի ոչ ճիշտ և անիրական պատկերացում, և դա է պատճառը, որ նրանք իրենց տեսակետներում պատմական փաստերը ամբողջովին շրջված են ներկայացնում Ադրբեջանցիները տարիներ ի վեր ծրագրված կերպով խեղաթյուրել են պատմությունը և այդ քաղաքականությունն իրականացնելու նպատակով հանրակրթական դպրոցների դասագրքերից հանվել է Արան անունը` փոխարենը զետեղվելով Ադրբեջան անունը»:
Իսկ «ղաֆղազ.իռ» կայքը այդ թեմայով գրել էր. «Պաշտոնական Բաքուն իրանական տարածքներն «ադրբեջանական» դարձնելուց հետո, այժմ աղավաղում է պատմական իրողությունները: Իրանցի մեծանուն գրողներ, ինչպիսիք են Խաղանին, Նիզամի Գյանջևին, Մոուլավին, ներկայացվում են որպես ադրբեջանցի գրողներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին