«CPJ». Ադրբեջանցի լրագրողի նկատմամբ հետապնդումները շարունակվում են
Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ հետաքննություն իրականացնել՝ դադարեցնելու լրագրող Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ իրականացվող տխրահռչակ գործողությունները: Իշխանությունները պետք է ապահովեն վերջինիս անվտանգությունը, ինչպես նաև արդարադատության առջև կանգնեցնեն հանցագործներին: Այս մասին «Թուրան» լրատվական գործակալություն փոխանցմամբ, նշվում է Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի տարածած (CPJ) հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին, «Ազատություն» ռ/կ-ի թղթակից Խադիջա Իսմայիլովան, ով հայտնի է իր քննադատական հոդվածներով, նամակ է ստացել, որում սպառնացել են տարածել նրա անձնական լուսանկարները, եթե վերջինս չդադարեցնի իր հետաքննությունները: Նշենք, որ թղթակիցը տևական ժամանակ է զբաղվում է Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևի ընտանիքի անդամների գաղտնի բիզնես գործունեության հետաքննությամբ: