Հայատյացության խորը արմատները Ադրբեջանում. «Ցանկանո՞ւմ ենք մենք, արդյոք, այդպիսի ընկերներ մեր երեխաների համար»
«Անհանդուրժողականություն կանխարգելման նախաձեռնություն» ոչ կառավարական կազմակերպության և «Open Armenia» համացանցային պորտալի կողմից` «Baku.am» նախագծի աջակցությամբ ստեղծվել է նոր`«Azerichild.info» կայքը, որի շնորհանդեսը կկայանա վաղը` ժամը 11.00-ին` Կոնգրես հյուրանոցում:
«Ատելության և ագրեսիվ քսենոֆոբիայի դեմ պայքարը դարձել է կենտրոնական խնդիրներից մեկը, որը քննարկվում է տարբեր աստիճանի միջազգային քննարկումների ժամանակ: Չնայած գործադրվող ջանքերի, ազգային, մարդկային և բարոյական արժանապատվության պաշտպանության համաշխարհային և եվրոպական ծրագրերի` չի կրճատվում ֆաշիստամետ և ազգայնական կազմակերպությունների քանակը, փաստորեն, չի թուլանում նրանց ակտիվությունը, չի նվազում բռնությունների քանակը ռասիզմի և ազգատյացության հողի վրա: Ավելին, մենք ականատեսն ենք լինում ծայրահեղ և ագրեսիվ ազգայնամոլության գաղափարախոսության ազգերի դեմ ուղղված ատելության պետական քարոզչության հիմնարար դրույթների»,-նշում են «Անհանդուրժողականություն կանխարգելման նախաձեռնությունից» ու հավելում, որ այդ չարիքի դեմ պայքարի խնդիրները ոչ միայն լուծված չեն, այլ նաև ոչ ամբողջական են պատկերացվում և ձևակերպվում:
«Թեման, որին մենք անդրադարձել ենք, Ադրբեջանի Հանրապետության համակարգված, գիտակցված և ուղղորդված քաղաքականությունն է` երեխաների ագրեսիվության և ագրեսիվ անհանդուժողականության դաստիարակության հետ կապված, որը ի հայտ է բերում բացասականության խորը արմատները»
Նախաձեռնությունը մտահոգ է, քանի-որ ցանկացած հասարակության ընկալող, գաղափարական առումով կառավարվող մասը հանդիսանում են երեխաները, աճող սերունդը:
«Մեր հետազոտության առարկան է հանդիսացել Ադրբեջանի դաստիարակչական-կրթական համակարգը, դպրոցը և նախադպրոցական հաստատությունները, դասագրքերը և ուսումնական ձեռնարկները, գրականաությունը, հրապարակախոսությունները, մանկական հեքիաթները, երգերը, խաղերը, գեղարվեստական ստեծագործությունները, ինչպես նաև հեռուստաընկերությունը և համացանցը:
Մեծ քանակությամբ նյութերի հետազոտությունը, վերլուծությունը և նյութերի թարգմանությունները իրականացնելիս մենք աշխատել են լինել անաչառ, ընթերցողի դատին ներկայացնելով առանց մեկնաբանությունների այդ կրթության, դաստիարակության և քարոզչությունը բնօրինակները:
Մեր ծրագիրը նպատակ ունի ցուցադրել, թե ինչ պայմաններում և ինչ արժեքների վրա է դաստիարակվում ադրբեջանական երիտասարդությունը և ինչ արժեքներ են մատուցվում այն սերունդներին, որոնք պետք է ապրեն և խաղաղասիրական հարաբերություններ կառուցեն հարևանների հետ:
Ադրբեջանական իշխանությունների կողմից տարբեր բարձր ամբիոններից հնչող հայտարարությունները` կապված խաղաղության, հավատարմության, տոլերանտության և համատեղ բնակության մասին, բախվում են այն թեզիսներին, որոնք մատուցվում են երեխաներին: Դրանք են ատելության սերմանումը, հային` որպես մշտական թշնամի տեսնելը և համատեղ բնակվելու անհամատեղելիությունը:
Ուշ թե շուտ պատերազմենրը ավարտվում են, և մեր երեխաները պետք է ապագա կառուցեն այն մարդկանց հետ, ովքեր դաստիարակվել են այդ մշակույթի վրա` հեքիաթների, ասացվածքների, երգերի:
Ցանկանո՞ւմ ենք մենք, արդյոք, այդպիսի ընկերներ մեր երեխաների համար»,-այս հռետորակյան հարցադրումով էլ եզրափակվում է Նախաձեռնության տարածած հաղորդագրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը