ԵԽ պատգամավորները բոյկոտել են ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը
Ս.թ. հունիսի 20-21-ին տեղի ունեցավ ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի արդյունքում վերջնական փաստաթուղթ չի ընդունվել: Սա արդեն թվով 3-րդ նիստն է, երբ ադրբեջանական կողմը հրաժարվում է ընդունել հանձնաժողովի նիստի արդյունքում պատրաստվող առաջարկությունները:
Այս անգամ ադրբեջանական պատվիրակությունը նույնիսկ հրաժարվել է բանակցել փաստաթղթի նախագիծը: Ըստ մեր աղբյուրների` ադրբեջանական կողմի համար անընդունելի են այդ երկրում մարդու իրավունքներին և ԼՂ հիմնահարցին առընչվող դրույթները, որոնք ներկայացվել էին Եվրախորհրդարանի կողմից:
Այս մոտեցումը դժգոհություն է առաջացրել մեծ թվով ԵԽ պատգամավորների մոտ, որոնք փաստացի բոյկոտել են հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին ներկա է գտնվել միաժամանակ երկուսից ոչ ավելի, հիմնականում ադրբեջանամետ,պատգամավոր: Իսկ այսօր ծրագրավորվող մամուլի ասուլիսը չեղյալ է համարվել լրագրողների բացակայության պատճառով: Այս ամենը զայրեցրել է ադրբեջանական պատվիրակության անդամներին, որոնք բարձրաձայն հայտնում էին իրենց դժգոհությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին