Մոսկվայում «օրենքով գող» հայեր են հայտնաբերել. Սուրենչիկն ուղարկվել է Հայաստան
Ռուս իրավապահները Մոսկվայում նախօրեին գիշերը «գողական հավաքույթի» ժամանակ ձերբակալել են քրեական հեղինակությունների մի խմբի, որոնց թվում ազգությամբ հայ 2 «օրենքով գողեր» կան: Նրանցից մեկը Արտյոմ Առաքելյանն է` «Արտյոմ Լիպեցկի» մականունով և Սուրեն Ավետիսյանը` «Սուրենչիկ» մականունով, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նրանք երկուսն էլ, ըստ աղբյուրի, «օրենքով գողի» կարգավիճակ ունեն և կազմակերպված հանցավոր խմբի գործունեության շրջանակներում զբաղվել են Ռուսաստանի տարածքում թմրանյութի ապօրինի իրացմամբ:
Ձերբակալելուց հետո, օպերատիվ խմբի աշխատակիցները Առաքելյանի մոտ հայտնաբերել են կեղծ անձնագիր և 16 գ հաշիշ տեսակի թմրանյութ: Հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 228 հոդվածի` «թմրանյութեր ապօրինի ձեռք բերելը, պահելը, իրացնելը» և 327 հոդվածի «կեղծ փաստաթուղթ օգտագործելը» հատկանիշներով:
Ռուսական լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Ավետիսյանը, նույն «Սուրենչիկը» արտաքսվել է Հայաստան: Ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ ծրագրում են լրացուցիչ միջոցառումներ իրականացնել Ավետիսյանի հանցավոր գործունեությունը հետաքննելու համար:
Նաև նշվում է, որ մյուս ձերբակալվածների համար դեռևս որևէ տեղեկություն չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան