«Ադրբեջանի բյուջեն կառումպացված է»
Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի «Հանրային պալատ» նախաձեռնության կողմից կայացած 2013 թ. պետբյուջեի քննարկումները ի հայտ են բերել Արբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարում առկա վտանգավոր միտումները: Այս մասին գրում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Գուբադ Իբադօղլուն, ներկայացնելով Ադրբեջանի բյուջեի նախնական վերլուծությունը, նկատել է, որ առկա է նավթային մեծ կախվածութուն. բյուջեի նախագծից երևում է, որ եկամուտների 73 % -ը ստացվում է նավթի և գազի պաշարների վաճառքից ստացվող գումարներից:
Վերջինս նաև նշել է, որ նավթային հիմնադրամի փոխանցումները ավել են շատացել և հաջորդ տարում դրանք կազմելու են 11 միլարդ 350 միլիոն մանաթ, որը 14.5 մլրդ դոլար է կազմում:
«Նավթային եկամուտը սկսում է նվազել և իշխանությունները փորձում են լցնել դեֆեցիտը՝ նավթային հիմնադրամի միջոցով, այսինքն՝ ապագա սերունդների հաշվին», նշել է Գ.Իբադօղլուն:
Պետբյուջեի բացասական ազդեցության մասին խոսում է նաև ոչ նավթային հատվածի ներկայացվածության ցածր մակարդակը: Եթե Ադրբեջանի պետբյուջեի ոչ նավթային հատվածի բաշխման կտրվածքով բնակչության 1 շնչին բաժին է ընկնում 715 դոլար, Վրաստանում այս թիվը հասնում է 1010-ի, իսկ Հայաստանում՝ 1000 դոլարի:
Մասշտաբային կոռուպցիան ինչպես նաև ստվերային ընկերությունները թույլ են տալիս, որպեսզի ձևավորվի բյուջե՝ նավթային հատվածի հաշվին:
«Մուսաֆատ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը բյուջեն որակել է որպես կոռումպացված՝ օրինակ բերելով պետական միջոցների, ենթակառուցվածքային նախագծերի մասշտաբային յուրացումները: