Իրանական «թառը» ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվել է որպես ադրբեջանական. Իրանցի երաժշտագետները բողոքում են
Իրանի մշակութային ժառանգության գողությունը շարունակվում է:
Այդ մասին նշված է իրանական «թաբնաք.իռ» կայքում թողարկված հոդվածում:
«Թաբնաք»-ի մեկնաբանը, քննադատելով իրանցի պաշտոնյաների ներկայությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ում իրանական «թառ» երաժշտական գործիքը որպես Ադրբեջանի Հանրապետության մշակութային ժառանգություն գրանցելու փաստը, մասնավորապես նշում է. «Շատ զարմանալի և ծիծաղելի է, որ պարսկական ծագում ունեցող «թառը» գրանցվում է որպես ոչ պարսկալեզու բնակչություն ունեցող երկրի սեփականություն: Եվ այդ հանգամանքը գիտակցելով ՅՈՒՆԵՍԿՕ գործուղված իրանցի պատվիրակները գրանցման ժամանակ որտե՞ղ էին»:
Իրանցի երաժշտագետ Բեհրուզ Վեջդանին, վկայակոչելով «թառ»-ի վերաբերյալ դեռևս Աքեմենյան Կյուրոս Մեծ թագավորի ժամանակաշրջանից պահպանված արձանագրությունները, մասնավորապես նշել է.«Ադրբեջանի կողմից «թառ»-ի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին այն պարագայում է հայտ ներկայացվում, որ մինչև Ադրբեջանի Հանրապետության ի հայտ գալը, Իրանը «թառ» ուներ: Ավելին, մինչև Թուրքմենչայի պայմանագիրը Ադրբեջանի ներկայիս տարածքն Իրանի մաս է կազմել»:
«Բացի այդ, «թառ»-ը տարածաշրջանի երկրների՝ ինչպիսիք են Հայաստանը, Վրաստանը, Իրանը, Տաջիկստանը, օգտագործվել է որպես ընդհանուր երաժշտական գործիք»-, նշել է իրանցի արվեստագետը:
Նշենք, որ Ադրբեջանը բացի իրանական երաժշտական գործիքներից սեփականացնում է նաև իրանցի մեծանուն բանաստեղծներին և պատմական դեմքերին:
Վերջերս Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման փոխնախարար Բահման Դարին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջևիի արձանը Հռոմին նվիրելու փաստին, նշել էր. «Առկա փաստները վկայում են, որ Նիզամի Գյանջևին իրանցի բանաստեղծ է, դա ապացուցելու կարիք չկա, ուղղակի որևէ երկրի կողմից ուրիշի մշակութային արժեքներն իրեն վերագրելը վայել չէ: Ադրբեջանը, չունենալով մշակութային արժեքներ, ստիպված բռնագրավում է այլ երկրների մշակութային արժեքները: Ադրբեջանի նման քայլը բացի մշակութային գողությունից, ուրիշ այլ կերպ հնարավոր չէ որակել»:
ԻԻՀ Մշակութային ժառանգության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Ադաբին էլ «ԻՌՆԱ»-ին տված հարցազրույցում՝ նշել էր, որ իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիի ինքնության կեղծումը վկայում է Ադրբեջանի մշակութային աղքատության մասին:
Նախորդող`
Իրանի մշակույթի նախարարություն. Ադրբեջանի Հանրապետությունը գողանում է Իրանի մշակութային արժեքները
ՀՀ-ում Իրանի դեսպան. Մինչև 1918թ. Ադրբեջան անունով պետություն չի եղել, այն կազմավորվել է պատմական Արանի տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին