Վրաց պատրիարքարան. Իլյա Երկրորդին վերագրվող արտահայտությունները կեղծ են
Վրացական ուղղափառ եկեղեցու ղեկավար Իլյա Երկրորդին վերագրվող հայտարարությունները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին տեղեկացրել է Վրաց պատրիարքարանը:
Վրաց պատրիարքարանի արտաքին կապերի գրասենյակի ղեկավար, Զուգդիդիի և Ցաիշիի մետրոպոլիտ տեր Գերասիմը (Շարաժենիձե) հայտնել է, որ Իլյա Երկրորդին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից վերագրվող արտահայտությունները ամբողջովին կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։
Նշենք, որ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե Կովկասյան մահմեդականների վարչության նախագահ Ալահշուքյուր փաշազադեի հետ հանդիպման ժամանակ Իլյա Երկրորդն, իբր, հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը պատկանել ու կպատկանի Ադրբեջանին: Նշված տեղեկատվությունը ադրբեջանական լրատվամիջոցներից բացի որևէ այլ աղբյուր չի տարածել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան